
Անգլիացի ֆուտբոլիստը աշխարհի առաջնության խաղից առաջ հեռացել է հավաքականից
Աջակցիր «Ա1+»-ինԱնգլիայի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Սթեռլինգն աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի խաղից առաջ հեռացել է թիմից:
Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, խաղից մեկ օր առաջ ֆուտբոլիստի տուն են մտել զինված կողոպտիչներ: Այդ ժամանակ նրա ընտանիքը եղել է տանը: Բրիտանական ոստիկանությունն առայժմ դեպքի մասին կոնկրետ տեղեկություն չի հայտնում:
«Ես չգիտեմ, արդյոք Ստերլինգը կրկին կխաղա աշխարհի առաջնությունում: Նրան ժամանակ է պետք ընտանիքի հետ լինելու համար, որպեսզի հաղթահարի այդ խնդիրը, և ես չեմ ուզում որևէ ճնշում գործադրել նրա վրա: Ֆուտբոլն ամենակարորը չէ, ընտանիքը պետք է լինի առաջին տեղում: Այժմ նրա առաջնահերթությունը ընտանիքի հետ լինելն է։ Մենք աջակցում ենք նրան և տվել ենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- այդ կապակցությամբ հայտնել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը:
Նշենք, որ Անգլիայի ընտրանին 1/8 եզրափակիչ խաղում 3:0 հաշվով հաղթել է Սենեգալի ազգային թիմին և մտել է հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հետ: