Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan (1)
A A
Սպորտ

«Ուրարտուն» կամային հաղթանակ տարավ և ամրապնդվեց 1-ին տեղում. ՀՀ ֆուտբոլի ՊԼ

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր կայացան 20-րդ տուրի հերթական հանդիպումները:

Նախ Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց «Արարատին»: Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով՝1:0: «Ալաշկերտը» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց, իսկ ահա «Արարատը» առաջին հաղթանակը տարավ վերջին չորս խաղերում:

Օրվա երկրորդ խաղում «Շիրակը» հյուրընկալեց «Ուրարտուին»: Հանդիպումը տեխնիկական պատճառով երկու ժամ ուշացումով մեկնարկեց: Սկզբում երկու գոլ խփեցին տանտերերը, բայց հետո հյուրերը պատասխանեցին երեք գնդակով, ընդ որում բոլոր գոլերն էլ հեղինակեց Նարեկ Գրիգորյանը:

Այդպիսով, «Ուրարտուն» 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ, վաստակեց 44 միավոր և կրկին ամրապնվեց առաջին հորիզոնականում: Թիմն այժմ 5 միավորով գերազանցում է իրեն հետապնդող «Արարատ-Արմենիային»: Երրորդ տեղը 34 միավորով զբաղեցնում է «Ալաշկերտը»: Նրանից մեկ միավոր քիչ ունի «Փյունիկը», որը երեք հանդիպում պակաս է անցկացրել:

Տուրի վերջին խաղում «Արարատ-Արմենիան» վաղը կընդունի «Փյունիկին»: