Բացել լրահոսը Փակել լրահոսը
85909_b
A A
Պաշտոնական

Նոր Խարբերդում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ․ կա տուժած

Նոյեմբերի 29-ին, ժամը 19։43-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։08-ին։

Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած։