Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hradzig
A A
Սպորտ

Էլմիրա Կարապետյանը՝ Լեհաստանի հրաձգության բաց առաջնության հաղթող

Հայաստանի հրաձիգները երեք մեդալ են նվաճել Լեհաստանի հրաձգության բաց առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության կայքը:

Էլմիրա Կարապետյանн ատրճանակ մրցաձևի 10 մ վարժությունում վաստակելով 578 միավոր, գրավել է առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի:

Նույն մրցաձևի տղամարդկանց պայքարում Բենիկ Խլղաթյանը 580 միավորով զբաղեցրել է մրցանակային 2-րդ հորիզոնականը և նվաճել արծաթե մեդալ:

Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը մասնակցել են նաև խառը զույգերի մրցումներին: Միավորների 290+284 հանրագումարով նրանք գրավել են 2-րդ տեղը:

Հրացան ձևում Հայաստանի մարզիկ Հրաչյա Բաբայանը հաջող մեկնարկ է գրանցել և երրորդ տեղով դուրս է եկել եզրափակիչ, սակայն այստեղ նա տեղ ճի գրավել առաջատար եռյակում:

Նշենք, որ Լեհաստանի հրաձգության բաց առաջնությանը մասնակցել են 8 երկրների 86 մարզիկ-մարզուհի: