Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+belgia
A A
Սպորտ

Անակնկալ անակնկալի հետևից. Քաթար-2022

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր գրանցվեցին հերթական անակնկալները:

Կոստա Ռիկայի ընտրանին, որն առաջին տուրում 0:7 հաշվով պարտվել էր Իսպանիային, հերթական խաղում 1:0 հաշվով հաղթեց Ճապոնիային, որն առաջին խաղում պարտության էր մատնել մրցաշարի ֆավորիտներից Գերմանիային՝ 2:1: Ուշագրավն այն է, որ այսօր կայանալիք Իսպանիա – Գերմանիա խաղից հետո խմբում կարող է հաստատվել քառիշխանություն:

Անակնկալ հաղթանակ տարավ նաև Մարոկոյի ընտրանին, որը 2:0 հաշվով առավելության հասավ ՖԻՖԱ-ի դասակրգման աղյուսակում 2-րդ տեղում գտնվող Բելգիային: Այդ հաղթանակից հետո աֆրիկացի ֆուտբոլիստները վաստակեցին 4 միավոր և մեկով առաջ անցան հենց եվրոպացիներից: Այս խմբում այսօր կկայանա Խորվաթիա – Կանադա հանդիպումը, որում եթե կանադացիները պարտություն կրեն, ապա ժամանակից շուտ դուրս կմնան հետագա պայքարից: