Արգենտինան չորրորդ անգամ անընդմեջ հաղթեց Մեքսիկային. Քաթար-2022
Աջակցիր «Ա1+»-ինՔաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Արգենտինայի և Մեքսիկայի հավաքականները առաջնությունների պատմության ընթացքում հանդիպեցին չորրորդ անգամ:
Նախորդ երեքում արգենտինացիները միշտ հաղթել էին Հյուսիսային Ամերիկայի ամենատիտղոսակիր հավաքականին: Աշխարհի անդրանիկ առաջնությունում գրանցվել է 6:3 հաշիվ: 2006թ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում Արգենտինան միայն լրացուցիչ ժամանակում էր կարողացել կոտրել մեքսիկացիների դիմադրությունը՝ 2:1, իսկ 2010-ին արդեն հաղթել էր 3:1 հաշվով և դուրս թողել մրցակցին:
Հաղթանակի աստվածուհին՝ Նիկեն, այս անգամ էլ բարեհաճ գտնվեց արգենտինացիներին: Նրանք խաղի երկրորդ կեսում երկու գոլ խփեցին և այդպիսով տարան առաջին հաղթանակը Քաթարում՝ 2:0: Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականն առաջին տուրում 1:2 հաշվով անակնկալ պարտվել էր Սաուդյան Արաբիայի թիմին:
Խմբային փուլի վերջին խաղում Արգենտինայի հավաքականը կհանդիպի Լեհսաստանի ընտրանու հետ, որը 4 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը: Փլեյ-օֆֆ մտնելու համար արգենտինացիները պետք է անպայման հաղթանակ տանեն, հակառակ դեպքում նրանք կարող է դուրս մնան մրցաշարից: