Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+frabsia (1)
A A
Սպորտ

Ֆրանսիան հաղթեց Դանիային և առաջինը մտավ փլեյ-օֆֆ. Քաթար-2022

Ֆրանսիայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունում և առաջինը մտավ փլեյ-օֆֆ:

Աշխարհի չեմպիոնը երկրորդ տուրի խաղում 2:1 հաշվով պարտության մատնեց Դանիայի ընտրանուն: հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն: Դանիացիներից միակ գոլը խփեց պաշտպան Անդրիաս Քրիստենսենը:

Ֆրանսիայի հավաքականն այս հաղթանակից հետո վաստակեց 6 միավոր, ժամանակից շուտ գրավեց 1-ին տեղը և անհասանելի դարձավ մրցակիցների համար: Դանիայի ընտրանին առաջին տուրում վաստակած մեկ միավորով այժմ Թունիսի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: