Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկ» կշարունակի պայքարը Հայաստանի գավաթի համար, իսկ «Նոան»՝ ոչ

Fastex Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում կայացավ քառորդ եզրափակիչ փուլի վերջին հանդիպումը:

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց «Նոային»: Խաղն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 3:0:

Այդպիսով, հայտնի դարձան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի մասնակցիները: Պայքարը կշարունակեն «Փյունիկը», «Ուրարտուն», Գյումրիի «Շիրակը» և Կապանի «Գանձասարը»: Կիսաեզրափակիչ խաղերը տեղի կունենան 2023 թվականին