Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

«Ուրարտուն» ջախջախեց «Արարատ-Արմենիային» և դուրս թողեց գավաթի խաղարկությունից

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի առաջատար «Ուրարտուն» շարունակում է հաջող ելույթները նաև գավաթի խաղարկությունում:

Այսօր կայացած քառորդ եզրափակիչ խաղում Դմիտրի Գունկոյի սաները հյուրընկալվելիս ջախջախեցին «Արարատ-Արմենիային», որն առաջնությունում գտնվում է 2-րդ հորիզոնականում: «Ուրարտուն» նախ արագ բացեց հաշիվը, իսկ մնացած երեք գոլերը խփեց հանդիպման վերջին 15 րոպեում:

Այդպիսով, «Ուրարտուն» մտավ կիսաեզրափակիչ փուլ և միացավ «Շիրակին» ու «Գանձասարին»: Վերջին, չորրորդ մասնակիցը հայտնի կդառնա «Փյունիկ» - «Նոա» խաղից հետո: