Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert 26.11.
A A
Սպորտ

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Գավաթի խաղարկությունում «Գանձասարից» կրած պարտությունից հետո, որը երրորդն էր մեր թիմի համար նախորդ երկու շաբաթվա ընթացքում, հրաժարական է ներկայացրել գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։ Այդ մասին տեղեկացնում է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

Մինչև տարեվերջ «Ալաշկերտը» կղեկավարի ակումբի երկրորդ թիմի մարզչական շտաբը։

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» երեկ 11մ հարվածաշարով պարտվել էր 1-ին խմբում հանդես եկող «Գանձասարին» և դուրս մնացել գավաթի խաղարկությունից: Մինչ այդ Կարեն բարսեղյանի թիմը զիջել էր «Փյունիկին» ու «Վանին»: