Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+avstralia
A A
Սպորտ

Ավստրալիան հաղթեց Թունիսին և հավասարվեց Ֆրասնիային. Քաթար-2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2-րդ տուրի հերթական խաղում Թունիսի հավաքականը մրցեց Ավստրալիայի հետ:

Երկու թիմերն էլ անհաջող էին մեկնարկել մրցաշարը, ուստի կողմերին ձեռնտու էր միմիայն հաղթանակը: Այս անգամ մարզական բախտը ժպտաց ավստրալացիներին, որոնք օգտագործեցին իրենց միակ գոլային պահը, իսկ ահա թունիսցիները երկու անգամ պարզապես պարտավոր էին գրավել դարպասը,սակայն մի դեպքում վստահ խաղաց մրցակցի դարպասապահը, իսկ մյուսում թունիսցիների ավագի հարվածը քիչ շեղ ստացվեց:

Այդպիսով, Ավստրալիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով, վաստակեց 3 միավոր և հավասարվեց խմբի առաջատար Ֆրանսիային, որն այսօր դեռ հանդիպելու է Դանիայի հետ: Թունիսի ընտրանին արդեն 5 միավոր է կորցրել և գործնականում դժվար կարողանա մտնել փլեյ-օֆֆ: