A
A
Մարուքյանն անդրադարձել է Լաչինի միջանցքով ականներ տեղափոխելու ադրբեջանական կեղծ լուրերին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը սուտ է որակել ադրբեջանական այն պնդումները, թե Հայաստանն օգտագործել է Լաչինի միջանցքը՝ ականներ տեղափոխելու համար։
Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է դեսպանը:
«Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն օգտագործել է Լաչինի միջանցքը՝ իրենց տարածք ականներ տեղափոխելու համար։ Սա լրիվ սուտ է։ Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից վերցրել է ցամաքային ականներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք՝ ցույց տալու միջազգային գործընկերներին և Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար»,-գրել է նա: