Բացել լրահոսը Փակել լրահոսը
316416585_2497103237097493_204410501260504521_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Հայտնի է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների դեմ այսօրվա ակցիայի մասնակիցների թիվը

Իրազեկ քաղաքացիների միավորումը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 13:00-ից հրավիրվել էր հանրահավաք ընդդեմ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների, որոնք Երևանում մասնակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 14:20-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ է 1140 մարդ: