Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan
A A
Սպորտ

«Ուրարտուն» հաղթեց, իսկ «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» սայթաքեցին

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում կայացան 18-րդ տուրից մնացած երեք հանդիպումները:

Կենտրոնական խաղում «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց չեմպիոն «Փյունիկին»: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1, ընդ որում վճռորոշ գոլը գրանցվեց 90+3-րդ րոպեին, երբ տանտերերի խաղացողն ակամայից գրավեց սեփական դարպասը:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 30 միավոր և մոտեցավ 3-րդ տեղում գտնվող նույն «Ալաշկերտին», որը չնայած 4 միավորով դեռ առաջ է, սակայն երկու խաղ շատ է անցկացրել:

Երկրորդ խաղում մրցաշարի հետնապահ ԲԿՄԱ-ն իր հարկի տակ ընդունեց 2-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային»: Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: Առաջին կեսում դաշտի տերերը երկու գոլ խփեցին, սակայն երկրորդում չկարողացան պահպանել առավելությունը:

«Արարատ-Արմենիան» կարևոր միավորներ կորցրեց հետնապահի հետ խաղում և էլ ավելի հետ մնաց առաջատար «Ուրատուից», որն օրվա վերջին խաղում 2:1 հաշվով հաղթեց «Արարատին»: Հաղթական գոլը 31-րդ րոպեին խփեց Կարեն Մելքոնյանը:

«Ուրարտուն» վաստակել է 41 միավոր և այժմ արդեն 5-ով գերազանցում է «Արարատ-Արմենիային»: Ապա հաջորդում են «Ալաշկերտն» ու «Փյունիկը»:

Հաջորդ՝ 19-րդ տուրի խաղերը կկայանան նոյեմբերի 28-30-ը: Մինչ այդ տեղի կունենան Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումները: