Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mesi
A A
Սպորտ

Լիոնել Մեսսիի հայտարարությունը ԱԱ-2022-ում կրած պարտությունից հետո

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիայի ազգային թիմից կրած պարտությունից հետո:

«Արդարացումներ չկան։ Մենք ավելի միասնական ենք լինելու, քան երբևէ. Այս թիմն ուժեղ է, և դա այն ցույց տվեց։ Սա մի իրավիճակ է, որին մենք վաղուց չենք հանդիպել։ Հիմա Արգենտինայի հավաքականը պետք է ցույց տա, որ իսկական թիմ է։

Մենք պետք է ուղղենք մեր սխալները և փորձենք հասնել նպատակին։ Ես լավ եմ, բայց հիասթափված եմ արդյունքից»,- մեջբերում է Մեսիի խոսքերն անգլիական Daily Express-ը:

Հիշեցնենք, որ այսօր ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի խաղում Արգենտինայի հավաքականը 1:2 հաշվով պարտվել է Սաուդյան Արաբիայի ընտրանուն, չնայած առաջինն է գոլ խփել: Հաջորդ խաղը արգենտինացիները կանցկացնեն նոյեմբերի 26-ին, Մեքսիկայի հետ: