Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+argentina
A A
Սպորտ

Սաուդյան Արաբիան հաղթեց Արգենտինային. Կատար-2022

Կատարում թափ հավաքող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում գրանցվեց առաջին խոշոր անակնկալը: Մրցաշարի ֆավորիտներից Արգենտինայի հավաքականը մեկնարկային խաղում անսպասելի պարտվեց Սաուդյան Արաբիայի թիմին:

Արգենտինացիները արդեն 10-րդ րոպեին 11մ հարվածով բացեցին խաղի հաշիվը: Աչքի ընկավ թիմի ավագ Լիոնել Մեսին: Դրանից հետո նրանք ևս երեք անգամ գրավեցին մրցակցի դարպասը, սակայն երեք դեպքերում էլ VAR համակարգը խաղից դուրս վիճակներ արձանագրեց:

Երկրորդ կեսն անսպասելի ակտիվ սկսեցին Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստները: Նախ Սալեհ Ալ-Շահլին կենտրոնով շրջանցեց արգենտինացիների պաշտպանին և հաշվենկատ հարվածով հավասարերցեց հաշիվը: 53-րդ րոպեին Սալեմ Ալ-Դավսարին միայնակ խափս տվեց մրցակից երեք պաշտպաններին և գեղեցիկ հարվածով գրավեց դարպասի վերին անկյունը:

Արգենտինայի հավաքականը բաց թողած գոլերից հետո լիովին տիրեց նախաձեռնությանը և սկսեց մեծ ուժերով գրոհել, սակայն արաբ ֆուտբոլիստներն անձնուրացաբար պաշտպանվեցին և պահպանեցին մեկ գոլի առավելությունը:

Այդպիսով, Արգենտինայի հավաքականը պարտվեց 1:2 հաշվով և հայտնվեց բարդ իրավիճակում, քանի որ հաջորդ խաղերում պետք է հանդիպի Լեհաստանի և Մեքսիկայի հավաքականների հետ: Սաուդյան Արաբիան վաստակեց երեք միավոր և սկսեց գլխավորել իր խմբի մրցաշարային աղյուսակը: