A
A
Հայաստանի հավաքականի մրցակիցը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ. Կատար-2022
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2024թ առաջնությանընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներից Ուելսի ընտրանին այսօր մեկնարկեց Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում:
Առաջին տուրում ուելսիցները հանդիպեցին ԱՄՆ-ի հավաքականի հետ: Խաղն ավարտվեց 1:1: Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացեց ամերիկացի Տիմոտի Վեան: Ուելսի հավաքականից պատասխան գոլը խփեց թիմի ավագ Գարեթ Բեյլը, որը 82-րդ րոպեին վստահ իրացրեց 11մ հարվածը:
Երկրորդ տուրում Ուելսի հավաքականը կհանդիպի Իրանի, իսկ ԱՄՆ-ի ընտրանին՝ Անգլիայի հետ: