Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba (10)
A A
Սպորտ

Հայաստանի ըմբիշները երկու մեդալ են նվաճել Նյու Յորքում

Հայաստանի ազատ ոճային ըմբիշները մասնակցել են Նյու Յորքում կայացած Բիլլ Ֆարելի հուշամրցաշարին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Արման Անդրեասյանը, որը մասնակցել է 74 կգ քաշային կարգում, դարձել է փոխչեմպիոն, իսկ Արման Ավագյանը (79 կգ) նվաճել է բրոնզե մեդալ: