Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+ekvador 20.11.
A A
Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկեց նոր ռեկորդով (տեսանյութ)

Քաթարում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկային Կատար – Էկվադոր խաղում գրանցվեց առաջին ռեկորդը:

Աշխարհի ընթացիկ առաջնության գոլերի հաշվարկը բացեց էկվադորցի հարձակվող Էներ Վալենսիան, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Այդպիսով, մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ մեկնարկային խաղում անդրանիկ գոլը խփվեց 11 մետրանոցից, հայտնում է Opta-ն։

Ի դեպ, այդ պահից առաջ էկվադորցիները գրավել էին տանտերերի դարպասը խաղից, սակայն VAR համակարգի մրցավարներն այն չեղարկեցին՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ: