Բացել լրահոսը Փակել լրահոսը
191122BargavajHayastanKusak (1)
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արցախի նախագահն ընդունել է ԲՀԿ-ի պատվիրակությանը

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանակերտ ժամանած պաշտոնական պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել քաղաքական ուժի ներկայացուցիչների պարբերական այցերն Արցախ և դրանց ընթացքում ծավալվող բովանդակային քննարկումները: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից Արցախում տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում։ Նա այդ համատեքստում ընդգծել է Ստեփանակերտում ռուսական մշակութային կենտրոնի բացման օրինակը, ինչը լավագույնս նպաստելու է հայ և ռուս ժողովուրդների միջև մշակութային, կրթական ու հոգևոր կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: