Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ
A A
Հասարակություն

Երեւանում սպասվում է անձրեւ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`


Նոյեմբերի 15-ի ցերեկը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձանա:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 15-ի ցերեկը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև։

 

Երևան քաղաքի նոյեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                   16.90C (1973 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`                       -6.50C (1993 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`                    6.60C

 

 ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: 

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ