A
A
Շրջում էր հոր հրացանով
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր հավաստի տեղեկություն, որ Արտաշատ քաղաքի մի շենքի մոտակայքում քաղաքացին շրջում է զենքը ձեռքին: Ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված վայրից, օդաճնշիչ հրացանով հանդերձ, բաժին ներկայացվեց արտաշատցի 17-ամյա մի պատանի:
Հայտնաբերված հրացանի վերաբերյալ տղան հայտնեց, որ այն պատկանում է հորը: Նաև հայտնել է, որ ինքը հրացանը վերցրել է ավտոտնակից առանց հորը տեղեկացնելու: Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են: `
Ոստիկանություն