A
A
Այրվել է ավտոմեքենա․ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Իջևանի ԲԿ
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 14-ին, ժամը 10։50-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը (Ն․ Ս․, ծնված 2001 թ․) և ուղևորը (Հ․ Ա․, ծնված 1989 թ․) դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։12-ին, մարվել՝ 11։14-ին։ Այրվել է «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան։