Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dahuk 14.11.
A A
Սպորտ

Դահուկորդուհի Կատյա Գալստյանը միջազգային մրցավազքում գրավել է 1-ին տեղը

Հայաստանի դահուկորդներն առաջիկա պաշտոնական մրցավազքերին նախապատրաստվելու համար մասնակցել են միջազգային մրցումների:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը, մեր դահուկորդները հաջող են հանդես եկել Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում կայացած միջազգային դահուկավազքին, որը միաժամանակ վարկանիշային է:

Տղամարդկանց պայքարում Միքայել Միքայելյանը 12 կմ ազատ ոճի մրցատարածությունում ցույց է տվել 3-րդ արդյունքը (59.07 միավոր), իսկ կանանց 9 կմ ազատ ոճի մրցումներում Կատյա Գալստյանը գրավել է առաջին տեղը (80.51 միավոր):