Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Երևան-Մեղրի ճանապարհին «Mercedes-Benz C-180»-ը վթարի է ենթարկվել․ վարորդը մահացել է

Նոյեմբերի 13-ին, ժամը 13:46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ին «Mercedes-Benz C-180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Հ., ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և շրջվել. վարորդը տեղում մահացել է, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը։