Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհաշիջում
A A
Պաշտոնական

Հրդեհ Արգել գյուղում

Նոյեմբերի 12-ին, ժամը 14:18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղում՝ տներից մեկի բակում, այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արգել գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի բակում այրվում է մոտ 160 հակ անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին` հայտնում է ԱԻՆ-ը: