Բացել լրահոսը Փակել լրահոսը
314479307_513934557444903_8526821729079201836_n
A A
Պաշտոնական

Ներմարզային մրակութային մշակութային շրջագայություն՝ Սյունիքում

Նոյեմբերի 11-ին մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած։ Այն նախաձեռնել է Սյունիքի մարզպետարանը, և իրականացնում է մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Ներմարզային մշակութային շրջագայությունը նպատակ ունի ապահովել մարզի շնորհալի ստեղծագործողների անմիջական կապն ու շփումը, համայնքների մշակույթի ոլորտի պատասխանատուների, երաժշտական, արվեստի և գեղարվեստի կրթօջախների ներկայացուցիչների փորձի փոխանակումը, անցկացնել վարպետաց դասեր և քննարկումներ՝ այդպիսով ակտիվացնելով մշակութային կյանքն ու բարձրացնելով ուսուցման որակը։

Միջոցառման շրջանակներում նախատեսված են նաև այցեր հյուրընկալող համայնքի պատմամշակութային վայրեր ու մշակութային կազմակերպություններ` հայտնում է Մեղրիի համայնքապետարանը:

Առաջինը Կապանն իր հարկի տակ ընդունեց Մեղրի համայնքի պատվիրակությանը։ Միջոցառման մասնակիցներն այցելեցին Վահանավանք, այնուհետև Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղիկներ դրեցին Արցախյան գոյամարտում, Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմներում զոհված կապանցիների շիրիմներին։ Պատվիրակությունը եղավ նաև Գարեգին Նժդեհի հուշահամալիրում, այցելեց Կապանի երկրագիտական թանգարան։

Իսկ օրվա երկրորդ կեսը մեղրեցիներն անցկացրեցին Կապանի մանկական գեղարվեստի դպրոցում և թիվ 2 երաժշտական դպրոցում, որտեղ կազմակերպվել էին սոլֆեջիոյի բաց դաս, համերգ՝ կապանցի շնորհալիների մասնակցությամբ և մասնագիտական քննարկումներ մանկավարժների համար։ Այս ամենը Մեղրի համայնքի պատվիրակության անդամների օրը լցրեց դրական տպավորություններով։

Հաջորդ մշակութային շրջագայությունը կլինի հենց Մեղրիում։ Այստեղ կհյուրընկալվեն Սիսիան և Տաթև համայնքների պատվիրակությունները։