Սերմնացու կստանան
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրով» իրականացվող միջոցառումներն սկսելու նպատակով կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 450.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Այն կվերադարձվի վարկային համաձայնագրի հաստատումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Ծրագիրն ընդգրկված է Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության համագործակցության ռազմավարություն և նախատեսվում է իրականացնել ՀԲ կողմից տրամադրվելիք 16.0 մլն ԱՄՆ դոլար ՄԶԸ վարկային միջոցներով։ Արդեն իսկ պատրաստվել են հինգ համայնքի, ինչպես նաև նախապատրաստվում են ևս 21 համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագրերը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել այս ծրագիրը` նշելով, որ դրա ընդհանուր արժեքը 23 մլն ԱՄՆ դոլար է, որով ամենալուրջ բարեփոխում կիրականացվի տասնյակ համայնքներում։ Բացառված չէ, որ ապագայում կարող են ներգրավվել լրացուցիչ միջոցներ։