Երեւանում ընթանում է Ինտերնետ կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք պետք է Հայաստանում կիբեռ բանակ ստեղծենք և պայքարենք այդ կիբեռ հանցագործությունների դեմ, սակայն մենք դասախոսություններ ենք կարդում ենթադրենք մի քանի դասարանի համար, բայց Հայաստանում կա 1400 դպրոց, իսկ թե ինչպես հասցնել այդ գիտելիքները ամենուր, դա պահանջում է լայնաշերտ ինտերնետ»․ այս մասին նշեց «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» խորհրդի նախագահ Իգր Մկրտումյանը, «ՀՀ Ինտերնետ կառավարման հանձնաժողով» միջգերատեսչական խումբը հրավիրել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովին։
Ըստ Մկրտումյանի համաժողովը հնարավորություն է տալիս ուսումնասիրել խնդիրները և տալ լուծումներ․ «Կարևոր խնդիր է լայնաշերտ ինտերնետտ, որ մենք պարտավոր ենք Հայաստանում այն հասցնել ամենուր, ամենահեռավոր գյուղերը։ Այստեղ կառավարության դերը շատ մեծ է»։
Ըստ նրա Հայաստանում, երբ իրենք դասընթացներ են կազմակերպում, դա առավել շատ հետաքրքրում է կանանց և աղջիկներին, որը նաև դրական չափանիշ է։
Մանրամասները՝ տեսանյութում։