
A
A
Հենրիխ Մխիթարյանը կմեկնի Պորտուգալիա
Աջակցիր «Ա1+»-ինՆիոնում գտնվող ֆուտբոլի եվրոպական տանը տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, այս փուլում կհանդիպի պորտուգալական «Պորտուի» հետ: Առաջին խաղը իտալական ակումբը կանցկացնի սեփական դաշտում, իսկ պատասխան խաղը՝ մրցակցի հարկի տակ:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները
«Լայպցիգ» - «Մանչեսթեր Սիթի»
«Բրյուգե» - «Բենֆիկա»
«Լիվերպուլ» - «Ռեալ»
«Միան» - «Տոտենհեմ»
«Այնտրախթ» - «Նապոլի»
«Բորուսիա» Դորտմունդ - «Չելսի»
«Ինտեր» - «Պորտու»
«ՊՍԺ» - «Բավարիա»
Առաջին խաղերը տեղի կունենան 2023թ փետրվարի 14-ին, 15-ին, 21-ին, 22-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 7-ին, 8-ին, 14-ին և 15-ին: