A
A
Երևանում և Արզնիում օձեր են բռնել
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 2-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Արզնի գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 1 սահնօձ, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք՝ հայտնում է ԱԻՆ-ը: