Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ Թորոսյան
A A
Հասարակություն

Պաշպանության նախարարության նախաձեռնած հրաձգության դասընթացներին ստացվել է մասնակցության շուրջ 1500 հայտ

ՀՀ պատպանության նախարարության նախաձեռնած հրաձգության  դասընթացներին մասնակցելու գործընթացում բավական ակտիվություն է գրանցվել։ Մասնակցության հայտերի ընդունման ժամանակահատվածը նախատեսված էր հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը տեղեկացրեց, որ մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 1500 քաղաքացի, որից 1300-ը իգական, իսկ 200-ն՝ արական սեռի ներկայացուցիչներ են։ Հրաձգության դասընթացները նախատեսված են զինվորական ծառայություն չանցած քաղքացիների համար։ Մեկնարկային փուլը տրվում է Երևանում։