Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ը մեր տեղը չի, ՀԱՊԿ-ը Հայաստանին թողել է մեն-մենակ․ Մելքոնյան (տեսանյութ)

«Լուկաշենկոն մի ժամանակ ասում էր՝ հայերը ուր պիտի գնան․․․ ես, լուրջ, չեմ համարում իրան, որովհետև ինքը իր երկրում ընդունված ղեկավար չի, և բելառուս ժողովուրդը ատում է իրեն և ինքը, որ ասում են՝ գնում ուրիշ թաղից տղա են բերում կռվի ժամանակ, ինքը իր ժողովուրդի վրա «տղա տարավ»՝ Ռուսաստանին տարավ, որ իր դիրքերը ամրացներ։ Նմանատիպ ղեկավարի խոսալը մենք պետք է արհամարհենք, ոչ էլ լսելու տանք»։ Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն/Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերին։

Պատգամավորը նշում է, որ ՀԱՊԿ-ի գործելաոճը շատ անհանգստացնող է․ «Մենք հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ը մեր տեղը չի, ՀԱՊԿ-ը Հայաստանին թողել է մեն-մենակ, ՀԱՊԿ-ը դիտորդներ է ուզում ուղարկի, ես չեմ հասկանում, թե դիտորդները պետք է գան ու ի՞նչ անեն»։

Անդրադառնալով հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը՝ Մելքոնյանը նշեց․ «Սոչիում մենք տեսանք, թե ինչ եղավ։ Արցախի հետ կապված ոչինչ չասեցին։ Իրանց մի կետը կար, որ պետք է Արցախի հարցը սառեցվեր և երկարաձգվեր, դա չեղավ, բոլոր հարցերը, ինչ վերաբերվում է Արցախին, մնացին անորոշ»։

Ըստ Մելքոնյանի՝ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքը կապ ունի նոյեմբերի 5-ին Երևանում տեղի ունենալիք «Դիմադրություն» շարժման հանրահավաքի հետ․ «Եթե ուզում ենք Արցախի հարցը լուծենք, մենք պետք է համախմբվենք ու միասնական լինենք, իսկ իրանց ամբողջ կռիվը Քոչարյանի իշխանության գալն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։