Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Բաբաջանյան
A A
Քաղաքականություն

Երևանի կողմից առայժմ տեսանելի չեն շոշափելի քայլեր, որոնք հույս կներշնչեն․ Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Ղարաբաղյան հակամարտության վերջին երկու տարիների տրամաբանությունը հասունացրել է այն համոզումը, որ Բաքվի և Մոսկվայի ռազմաքաղաքական ղեկավարությունը ընդհանուր ընկալում ունի հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Ադրբեջանա-ռուսական պայմանավորվածությունները կարող են փոփոխվել բացառապես և միայն Հայաստանի ցանկությամբ և կամքով։ Երևանի կողմից առայժմ տեսանելի չեն շոշափելի, առարկայական քայլեր, որոնք հույս կներշնչեն, որ բացի ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունից ու շահերի համընկնումից այլ գործոն կա, որը կարող է էական փոփոխություն բերել ուրվագծվող կարգավորման շրջանակից։

Մենք հասել ենք այն հանգրվանին, որը գրեթե անհնար է դարձնում հակամարտության համապարփակ կարգավորումը բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Հայաստանը պետք է գտնի դիվանագիտական ճակատում ձեռք բերած պայմանավորվածությունները ուժով պաշտպանելու կարողություններ ձեռք բերելու ուղիներ, եթե մենք անկեղծորեն անհաշտ ենք ցանկացած պայմանավորվածության, որը չի ճանաչում, հաշվի չի առնում Հայաստանի դիրքորոշումներն ու կարմիր գծերը։