Բացել լրահոսը Փակել լրահոսը
Nona_Melkonyan_Tatevik_Simonyan
A A
Հասարակություն

Հայուհիներն արժանացել են «Տարվա համաշխարհային PR առաջնորդ» մրցանակին

Հայաստանյան SPRING PR ընկերության համահիմնադիրներ Նվարդ Մելքոնյանն ու Տաթևիկ Սիմոնյանը Women Achievers Awards 2022 մրցանակաբաշխության ժամանակ արժանացել են «Տարվա համաշխարհային PR առաջնորդ» մրցանակին՝ ընդգրկվելով 2022 թվականի համաշխարհային հաղորդակցության և PR-ի ոլորտի 50 կին առաջնորդների ցանկում։

Exchange4media-ի կողմից Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում անցկացվող միջոցառումը համախմբում է առաջատար մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու ոլորտի զարգացումներն ու մեծարելու կանանց հսկայական դերն ու ներդրումը համաշխարհային հաղորդակցության ոլորտում։

«Տարվա համաշխարհային PR առաջնորդ» անվանակարգում մրցանակի են արժանացել նաև Ruder Finn ընկերության գործադիր տնօրեն Քեթի Բլումգարդենը, Curzon PR ընկերության գործադիր տնօրեն Ֆարզանա Բադուելը, METIA, Hill+Knowlton Strategies-ի գործադիր տնօրեն Լիզա Ուելշը, Pinch Point Communications-ի գործադիր տնօրեն Սառա Փինչը։

Տաթևիկ Սիմոնյանը e4m PR & Corp Comm Women Achievers Summit-ում հանդես է եկել որպես հիմնական բանախոս և «PR-ի նոր աշխարհ. ինքնության որոնում. փոփոխությունների շրջան» խորագրով ելույթում անդրադարձել PR մասնագիտության առջև ծառացած մարտահրավերներին, փոխակերպումներին ու զարգացման հեռանկարներին, ներկայացրել հայաստանյան փորձն ու գիտելիքը։