Բացել լրահոսը Փակել լրահոսը
ինքնաձիգ
A A
Հասարակություն

Ճամբարակի «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ-ի արագ սննդի կետում կրակոցներ են հնչել․ shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը՝ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ճամբարակ քաղաքում գտնվող «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ արագ սննդի կետում կրակոցներ են հնչել։ 

Նմանատիպ մեկ այլ օպերատիվ տեղեկություններ էլ ստացվել են ոստիկանության Ճամբարակի բաժնում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված սննդի կետում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Ռոմիկ Մ․-ն, 48-ամյա Արա Ս․-ն, 37-ամայ Մամիկոն Ղ․-ն, և 57-ամյա Գագիկ Հ․-ն Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ արագ սննդի կետում իրենց համար հատկացված առանձին սենյակում ճաշելու ընթացքում սենյակի պատուհանից, դեռևս չպարզված հանգամանքներում և պարզված հրազենից կրակոցներ են արձակել։ 

Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ԱԿՄ տեսակի ինքնաձիգի կրակված փամփուշտի պարկուճ։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։  Նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից ներկայացվել են Սևանի քննչական բաժին։ Նրանցից երկուսը Գեղարքունիքի մարզում իրենց համարում են քրեական հեղինակություն, սակայն շատերը հումորով են վերաբերվում նրանց, երբ հայտարարում են, որ իրենք «ավտարիտետներ» են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ կրակողի ինքությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք՝ ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։