Բացել լրահոսը Փակել լրահոսը
cold
A A
Պաշտոնական

Ուշադրություն՝ Արարատյան դաշտում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն։

Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Մարզերում այսօր ցերեկը և նոյեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 4-7-ը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիսարևմտյան 5-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։