A
A
Հայաստանի շախմատիստը 3-րդ տեղն է գրավել Բանգկոկի մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը մասնակցել է Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում 20-րդ անգամ անցկավող միջազգային խոշոր մրցաշարին:
Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և երեք այլ մասնակիցների հետ բաժանել է 2-5-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով նա ճանաչվել է 3-րդը: Մրցաշարում հաղթել է հնդիկ գրոսմայստեր Սուրյա Գանգուլին, որը վաստակել է 7,5 միավոր:
Հավելենք, որ մրցաշարին մասնակցել են 30 երկրների 144 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 20 գրոսմայստեր: Մրցակարգով 1-10-րդ տեղերը գրաված շախամատիստները դրամական պարգև կստանան: