A
A
Արևոտ օրերը շարունակվում են․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի տարածքում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 2-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները:
«Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
