Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

Երևանի «Արարատը» նոր մարզիչ ունի

Երևանի «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրոսյանը նշանակվել է «Արարատի» ավագ մարզիչ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

Նրա օգնականներն են ռուս մարզիչ Միխայիլ Գալայդիչը և դարպասապահների մարզիչ Արա Աբրահամյանը:

Նշենք, որ «Արարատն» այսօր Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորությամբ անցկացրել է իր առաջին հանդիպումը: Արարատցիները հաղթանակով են նշել նոր մարզչի նորամուտը՝ Չարենցավանում 2:0 հաշվով առավելության հասնելով տեղի «Վանի» նկատմամբ: