Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Յուրի Ջորկաեֆին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին` Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին:

Հայազգի նախկին ֆուտբոլիստը Երևան է ժամանել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Վարչապետը կարևորել է Յուրի Ջորկաեֆի այցը և մասնակցությունը համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված գագաթնաժողովին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գագաթնաժողովում քննարկվող թեմաներին, Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև մեր երկրում ֆուտբոլի զարգացմանն ու այդ նպատակով ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետ համագործակցությանը վերաբերող հարցերի