Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Բնակելի շենքը՝ խոզաբուն (տեսանյութ)

Ալավերդու Թուրքմենական թաղամասի շենքերից մեկն արդեն մի քանի տարի իսկական գոմի է վերածվել։ Այստեղ հավ ու բադից սկսած մինչև չորքոտանիներ են պահում։ Հարևանությամբ ապրող շենքերի բնակիչները գիտեն, թե ում է պատկանում շենքի ներսում գտնվող անասնագոմը, սակայն չեն ցանկանում բարձրաձայնել։

Իսկ Ալավերդու համայնքապետարանում վերջերս են տեղեկացել խնդրի մասին։ Ասում են՝ ահազանգ են ստացել։ Ոչ սահմանված վայրում կենդանի պահելն արգելվում է։ Ըստ համայնքապետարանի մասնագետի՝ վարչատուգանային հանձնաժողովն առաջիկայում կզբաղվի այս հարցով։

Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում