Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մայր աթոռ
A A
Պաշտոնական

Կարգալույծ է հռչակվել Տ. Դավիթ քահանա Սահակյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Դավիթ քահանա Սահակյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Տնօրինության համար հիմք է ծառայել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությունը և Մայր Աթոռի Կարգապահական Հանձնախմբի եզրակացությունը Դավիթ քահանայի՝ ամուսնալուծվելու և հոգևոր ծառայության վայրը լքելու վերաբերյալ։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սահակ Սահակայան ավազանի անունով։