Բացել լրահոսը Փակել լրահոսը
312388559_422773086695169_1491420541461713190_n
A A
Հասարակություն

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու մասին

Հոկտեմբերի 27-ին  Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027թթ.) միանալու մասին։
 
Հայաստանն արդեն մասնակցել է «Ստեղծագործ Եվրոպայի» նախորդ փուլին (2014-2020թթ.)։
Ծրագրին շարունակական մասնակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում երկրի մշակութային և ստեղծագործական ոլորտների համար` դարձնելով դրանք ավելի ներառական, թվային և էկոլոգիապես ավելի կայուն, և միաժամանակ ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության մշակութային համագործակցությունը։