Ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն քաշը գերազանցող բեռներ փոխադրելու համար տուգանքի չափը կբարձրանա
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն քաշը գերազանցող բեռներ փոխադրելու համար տուգանքի չափը փոփոխել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը:
Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու, ինչպես նաև այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի (կարգադրագիր, ցուցում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար նախատեսվում է սահմանել տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 350-ապատիկի չափով: