Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

«Դալման» մշակույթ է թելադրում. հուշագրերի ստորագրում՝ հանուն հանրության բարօրության (տեսանյութ)

Շոփինգի ժամանակակից մշակույթը Հայաստան բերած Dalma Garden Mall-ը 10-տարեկան է։ 10-ամյա հոբելյանը, սակայն, որոշել են նշել ոչ թե հրավառությամբ , համերգով  կամ  կոմերցիոն միջոցառմամբ, այլ հանրօգուտ նախագծերի իրականացմամբ։

Ինչպես 10 տարի առաջ «Դալման» շոփինգում փոխեց մշակույթը, այնպես էլ հիմա ոլորտում ռեսուրսների նպատակային օգտագործման ու մնայուն արժեքների ստեղծման նոր մշակույթ է ձևավորում։

Հուշագրեր ստորագրվեցին  հինգ կազմակերպությունների հետ՝  սոցիալական նոր ծրագրերի իրականացման համար։

Աջակցելու են սահմանամերձ մարզերի երեխաներին «Բարի մամա» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։  Նախկինում էլ են ծրագրեր իրականացրել  «Բարի մամա»-ի հետ, որը զբաղվում է  երեխաներին լքելու դեպքերի կանխարգելմամբ, ներառական կրթության խնդիրներով՝  հանուն երեխաների բարօրության։

COAF-ի (Children of Armenia Fund)-ի հետ իրականացվող ծրագրի շրջանակում հիմնում են «Դալմա»-ի անվան կրթաթոշակը, որի շրջանակներում ամեն տարի մարզաբնակ երեք ուսանողի կարող է դիմել ուսման վարձի ֆինանսավորման համար։ Կրթաթոշակը կտա նաև մենթորության ու պրակտիկա անցնելու հնարավորություն։

«Դալման» համագործակցելու է նաև «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի հետ և ամսական գովազդային հասույթի մի մեծ տոկոս փոխանցվելու է հիմնադրամին։

Նախագիծ է իրականացվելու «Ազնավուր» հիմնադրամի և «Զինվորի տան» հետ համատեղ։ Ընտրվելու և ֆինանսավորվելու են պատերազմում վիրավորում ստացած այն երիտասարդները, որոնք որոշել են զբաղվել բիզնեսով։

10-ամյակի առիթով հրավիրված ասուլիսին ներկա էին«Դալմայի»  գործընկերները։  «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանի խոսքով, արդեն իննը տարի  «Դալմա մոլում» գործում է իրենց մասնաճյուղը և սա հիանալի համագործակցության օրինակ է։

«Դալմայի» աշխատակազմը հուսով է, որ իրենց այս քայլը վարակիչ կլինի ոլորտում գործող գործընկերների համար, իսկ իրենք հետագայում ևս հանդես կգան հետաքրքիր ու կարևոր մեծ ծրագրերով։ 

 Ի  դեպ,  էկո նախագծի շրջանակներում Դալմայում տեղադրվելու են  թափոնամաններ, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան տեսակավորել աղբը։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support