Բացել լրահոսը Փակել լրահոսը
1095422
A A
Քաղաքականություն

Եվրամիությունը պատրաստվում է ուկրաինացի միգրանտների նոր հոսքի. Financial Times

Եվրամիության երկրները պատրաստվում են Ուկրաինայի բնակիչների նոր հոսքի, որոնք փրկվում են ռազմական հակամարտությունից եւ միջոցներ են ձեռնարկում ապագայում այդ իրավիճակը հաղթահարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին հաղորդել Է Financial Times թերթը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաների:

Եվրոպան ուկրաինացիներին ընդունելու պլաններ Է մշակում ձմեռը մոտենալու եւ Ուկրաինայի Էներգետիկական ենթակառուցվածքի վնասվելու ֆոնին, գրում Է հրատարակությունը: Թերթի աղբյուրներից մեկի խոսքով՝ Եվրահանձնաժողովը «հարաբերականորեն վստահ» Է այն բանում, որ պատրաստ Է ուկրաինացիների հնարավոր հոսքին, եւ այժմ «վերականգնում Է արտակարգ միջոցները միգրացիայի ոլորտում»:

Բացի այդ, Եվրամիության գագաթնաժողովում, որը հոկտեմբերի 21-ին անցկացվում Է Բրյուսելում, կողմերը մտադիր են պայմանավորվել «հումանիտար օգնության ակտիվացման» շուրջ, մասնավորապես, ձմռանը (Ուկրաինայի) պատրաստ լինելն ապահովելու համար», ասվում Է ամփոփիչ հայտարարության նախագծում, որին ծանոթացել Է թերթը:

«Մեր ընթացիկ առաջնահերթություններն են՝ ապահովել սարքավորումների մատակարարումներն Ուկրաինային, որի կարիքը նրանք սաստիկ ունեն վերջին շաբաթների ռմբակոծություններից հետո: Նրանց դա անչափ շատ Է անհրաժեշտ, սաստիկ անհրաժեշտ Է: Նրանք գեներատորներ չունեն հիվանդանոցներում: Իրադրությունը վատթարանում Է օրեցօր»,-հրատարակությանն ասել Է լեհ պաշտոնյան, որը բանակցություններով Է զբաղվում Կիեւի եւ Եվրահանձնաժողովի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: