Բացել լրահոսը Փակել լրահոսը
դիեր կամրջի տակ
A A
Հասարակություն

Դավթաշենի կամրջի տակ դիեր են հայտնաբերվել․ shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դիեր կան։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Իսկ քննչական բաժնում քրեական վարույթը նախաձեռնվել է սպանություններ հատկանիշներով։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։