Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման
A A
Տնտեսություն

Մի շարք ոլորտների միջանկյալ սպառման ապրանքների ներմուծումը կազատվի սահմանին ԱԱՀ վճարելուց

Հայաստանի կառավարությունը մտադիր է փուլային ճանապարհով հրաժարվել սահմանին ավելացված արժեքի հարկ գանձելուց, իսկ մինչ այդ գործադիրը հավանություն տվեց որոշման նախագծի, որով ընդլայնեց միջանկյալ սպառման այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումը սահմանին ազատվում է ավելացված արժեքի հարկ վճարելուց:

Կառավարությունը «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տվեց կառավարության հոկտեմբերի 20-ի նիստում:

Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ Հայաստանի սահմանը հատելիս ապրանքների մի մասը միանգամից սահմանի վրա հարկվում է ավելացված արժեքի հարկով, կան ապրանքների տեսակներ, որոնք չեն հարկվում: «Դա վերաբերվում է միջանկյալ սպառման ապրանքների մի մասին: Հիմա նախագծով լրացնում ենք այդ ապրանքների ցանկը, ավելացնում ենք մի քանի կատեգորիաներ, դրանք գյուղատնտեսության մեջ են, տեքստիլ արդյունաբերության, քիմիական, մետալուրգիական և այլն»,-ասաց Քերոբյանը: