Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gndak 18.10.
A A
Սպորտ

Քարիմ Բենզեման ճանաչվել է աշխարհի 2022թ լավագույն ֆուտբոլիստ

Ֆրանսիական «Ֆրանս ֆուտբոլի» ամսագիրը չսպասելով ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին, ժամանակից շուտ որոշեց երկրագնդի այս տարվա լավագույններին:

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին առաջին անգամ արժանացավ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որն այս տարի իր թիմի հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն և հաղթել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում: 34-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում անցկացրած 46 խաղում խփել է 44 գոլ:

«Ֆրանս ֆուտբոլի» հարցման արդյունքներով 2-րդ տեղը զբաղեցրել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Սադիո Մանեն, իսկ 3-րդը` «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն:

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Քրիշտիանու Ռոնալդուն այս անգամ զբաղեցրել է 20-րդ տեղը, իսկ յոթակի դափնեկիր Լիոնել Մեսին ընդհանրապես չի ընդգրկվել 30 թեկնածուների շարքում:

Աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Գավին: «Լև Յաշինի» անվան մրցանակը, որը հանձնվում է լավագույն դարպասապահին, այս անգամ բաժին հասավ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուային:

«Ոսկե խաղակոշիկ» մրցանակը հանձնվեց Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, որը 2021-22թթ մրցաշրջանում 46 խաղում խփել է 50 գոլ: Աշխարհի տարվա լավագույն կին ֆուտբոլիստ է հռչակվել «Բարսելոնայի» խաղացող Ալեքսիա Պուտեյասը: